Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Ընկերության կանոնադրությունը. Ընկերության կանոնադրությունն Ընկերության հիմնադիր փաստաթուղթն է: Ընկերության կանոնադրությունը հաստատում է հիմնադիր ժողովը: Ընկերության կանոնադրության անբաժանելի մասն են Ընկերության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը: Ընկերության կանոնադրությունը պետք է բովանդակի` ա) Ընկերության անվանումը. բ) Ընկերության գտնվելու վայրը. գ) Ընկերության գործունեության նպատակը և խնդիրները. դ) Ընկերությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը. դ.1) ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դեպքում` նաև ձայների հաշվարկման կարգը. ե) Ընկերության անդամների իրավունքները և պարտականությունները. զ) Ընկերության ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն Ընկերության անդամների ձայների երկու երրորդով. է) անդամավճարների տեսակները, չափերը, գանձման կարգը և ժամկետները. ը) Ընկերության կազմակերպական կառուցվածքը, կառավարման մարմինների կազմավորման կարգն ու ժամկետները, իրավասությունները և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը. թ) վերստուգող մարմին կազմավորելու կարգը, նրա հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները և կարգը. ժ) կանոնադրությամբ նախատեսված վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը. ժա) գույքի կազմավորման կարգը. ժբ) Ընկերության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը. ժգ) Միությանն անդամակցելու կարգը. ժդ) Ընկերության վերակազմակերպման կարգը. ժե) Ընկերության լուծարման կարգը: Կանոնադրությունը կարող է բովանդակել նաև սույն օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը: |