FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  222

Ժամանակավոր ներմուծված ապրանքների տիրապետման և օգտագործման հետ կապված սահմանափակումները.
1. Ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է մնան անփոփոխ վիճակում՝ բացառությամբ բնական մաշվածության, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխությունների: Թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքների հետ կատարել դրանց պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործողություններ՝ ներառյալ վերանորոգումը (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), տեխնիկական սպասարկումը և ապրանքները բնականոն վիճակում պահպանելու համար անհրաժեշտ այլ գործողություններ՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ավարտելիս մաքսային մարմնի կողմից ապրանքների նույնականացումն ապահովվելու պայմանով: Թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքները ենթարկել փորձարկումների, հետազոտությունների, թեստավորման, ստուգման կամ դրանց հետ փորձեր կամ գիտափորձեր կատարել կամ դրանք օգտագործել փորձարկումների, հետազոտությունների, թեստավորման, ստուգման անցկացման, փորձերի և գիտափորձերի կատարման ընթացքում.
2. Ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրվում է դրանց փոխանցումը այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը՝ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան.
3. Թույլատրվում է հայտարարատուի կողմից առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցել՝
    1) ժամանակավոր ներմուծված բազմաշրջանառու (վերադարձվող) տարան, որը նախատեսված է Միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների փաթեթավորման և պաշտպանության համար.
    2) ժամանակավոր ներմուծված ապրանքները՝ դրանց տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակով.
    3) ժամանակավոր ներմուծված ապրանքները՝ փորձարկումներ, հետազոտություններ, թեստավորում, ստուգում անցկացնելու, փորձեր կամ գիտափորձեր կատարելու նպատակով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  222

4) այլ նպատակներով ժամանակավոր ներմուծված ապրանքները՝ Հանձնաժողովի կողմից սահմանված և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.
4. Սույն հոդվածի 3-րդ կետից տարբեր այլ դեպքերում հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցել թույլատրվում է մաքսային մարմնի թույլտվությամբ կամ այն դեպքերում, կարգով և ժամկետներում, որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ մաքսային մարմնի ծանուցումից հետո.
5. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու նպատակով այդ ապրանքների հայտարարատուն գրավոր դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որի կողմից դրանք ձևակերպվել են մաքսային ընթացակարգով՝ դիմումի մեջ նշելով ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձի փոխանցելու պատճառները և տեղեկություններ այդ անձի մասին.
6. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելն այդ ապրանքների հայտարարատուին չի ազատում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման՝ սույն գլխով սահմանված այլ պայմանների կատարումից, ինչպես նաև չի կասեցնում և չի երկարաձգում ժամանակավոր ներմուծման ժամկետը.
7. Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված ապրանքները, որոնց նկատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը կիրառվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, օգտագործվում են Միության մաքսային տարածքի սահմաններում, եթե Հանձնաժողովի կողմից այլ բան սահմանված չէ.
8. Թույլատրվում է տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ժամանակավոր ներմուծված ապրանքների օգտագործումը Միության մաքսային տարածքից դուրս, եթե դրանք օգտագործվում են որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի 38-րդ գլխի դրույթները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  222

Միության մաքսային տարածքից դուրս տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ժամանակավոր ներմուծված ապրանքներն օգտագործելիս այդ ապրանքների նկատմամբ թույլատրվում է սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումը: Սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողությունների կատարումը թույլատրվում է սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան: Միության մաքսային տարածքից դուրս տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ժամանակավոր ներմուծված ապրանքները որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ օգտագործելը չի դադարեցնում և չի կասեցնում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը: