FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  304

Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառելու, ավարտելու և գործողությունը դադարեցնելու առանձնահատկությունները.
1. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները հետևյալն են`
    1) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը կատարելու ապահովումը սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին համապատասխան այն դեպքում, երբ այն անդամ պետությունում, որի տարածքում Միության ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված են արտահանման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ բացառությամբ՝ այն դեպքերի, երբ որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող Միության ապրանքների հայտարարատու հանդես է գալիս անդամ պետության այն անձը, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Միության ապրանքների ձևակերպման անդամ պետությունում տարանցման հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ չունի մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը, տոկոսները, տույժերը վճարելու սահմանված ժամկետում չվճարված պարտավորություն, ինչպես նաև, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում Միության ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, բացակայում են սահմանված ժամկետում չվճարված վարչական տուգանքները, որոնք նշանակվել են դատարանի կամ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա. Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերի.
    2) սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պայմանների պահպանումը.
    3) այն փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացումը, որոնցով հաստատվում է Միության ապրանքների կարգավիճակը՝ բացառությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերի:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  304

2. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով, երկաթուղային տրանսպորտով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման համար որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ Միության ապրանքների հայտարարատու, ինչպես նաև որպես սույն Օրենսգրքի 307-րդ հոդվածի 5-րդ կետում նշված մաքսային գործառնություններն իրականացնող անձ կարող են հանդես գալ միայն սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձինք, իսկ փոստային առաքանիների փոխադրման դեպքում՝ փոստային կապի նշանակված օպերատորը.
3. Սույն հոդվածի կիրառման նպատակով Միության ապրանքների կարգավիճակը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները որոշվում են Հանձնաժողովի կողմից.
4. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են Միության մաքսային տարածքից մեկնման վայրում կամ այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում գտնվում է Միության ապրանքներն ուղարկողը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 5-7-րդ կետերի դրույթները.
5. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են բացառապես այն մաքսային մարմնում, որի գործունեության տարածքում գտնվում է Միության ապրանքներն ուղարկողը, հետևյալ դեպքերում`
    1) Միության ապրանքները փոխադրվում են երկաթուղային տրանսպորտով՝ բացառությամբ ուղևորատար գնացքների կազմում ուղևորվող փոստային, ուղեբեռային (փոստային-ուղեբեռային) վագոններում փոխադրվող Միության ապրանքների.
    2) այն անդամ պետությունում, որի տարածքում Միության ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ ապրանքների նկատմամբ սահմանված են արտահանման մաքսատուրքերի դրույքաչափեր.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  304

3) փոխադրման պայմաններով նախատեսված է Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում բեռնային գործողությունների իրականացում.
6. Անկախ սույն հոդվածի 5-րդ կետի դրույթներից՝ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով, օդային տրանսպորտով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են բացառապես մեկնման վայրի մաքսային մարմնում.
7. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս երկաթուղային տրանսպորտով՝ ուղևորատար գնացքների կազմում ուղևորվող փոստային, ուղեբեռային (փոստային-ուղեբեռային) վագոններում փոխադրվող Միության ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են բացառապես մաքսային կարգավորման վերաբերյալ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այն մաքսային մարմնում, որի տարածքում Միության ապրանքները ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.
8. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների առաքման վայր է այն մաքսային մարմնի մաքսային հսկողության գոտին, որի գործունեության տարածքում գտնվում է ժամանման վայրը՝ բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետում նշված դեպքի.
9. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս երկաթուղային տրանսպորտով՝ ուղևորատար գնացքների կազմում ուղևորվող փոստային, ուղեբեռային (փոստային-ուղեբեռային) վագոններում փոխադրվող Միության ապրանքների առաքման վայր է այն մաքսային մարմնի մաքսային հսկողության գոտին, որի գործունեության տարածքում իրականացվելու է Միության այդ ապրանքների դատարկումը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  304

10. Միության մաքսային տարածք սույն հոդվածի 9-րդ կետում նշված Միության ապրանքների ժամանման դեպքում այն մաքսային մարմնի կողմից, որի գործունեության տարածքում գտնվում է ժամանման վայրը, իրականացվում է այն նույնականացման միջոցների հեռացումը, որոնք ուղարկող մաքսային մարմնի կողմից զետեղվել են երկաթուղային տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) վրա.
11. Սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան նույնականացման միջոցների հեռացման դեպքում կազմվում է սույն Օրենսգրքի 341-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ակտ՝ անհրաժեշտ քանակով օրինակներից՝ ստորև նշվածների համար մեկական օրինակի հաշվարկով`
    1) նույնականացման միջոցների հեռացումն իրականացնող մաքսային մարմնի.
    2) Միության ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի.
    3) նշանակման՝ հաջորդող բոլոր մաքսային մարմինների համար.
12. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն դեպքերը, երբ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերը չեն կիրառվում.
13. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող Միության ապրանքների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ապրանքների առաքման վայրում՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան.
14. Եթե Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից արտահանված Միության ապրանքները չեն հասցվել ապրանքների առաքման վայր, այլ վերադարձվել են Միության մաքսային տարածք և հասցվել ուղարկող մաքսային մարմին, ապա այդ մաքսային մարմինն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան, և նշանակման մաքսային մարմնին տեղեկացնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  304

15. Եթե Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս հասցվել են մաքսային մարմին, որը տարբեր է նշանակման մաքսային մարմնից և ուղարկող մաքսային մարմնից, ապա այդ մաքսային մարմինն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան, ու նշանակման մաքսային մարմնին և ուղարկող մաքսային մարմնին տեղեկացնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին.
16. Այն դեպքում, երբ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից արտահանված Միության ապրանքները չեն ներմուծվել Միության մաքսային տարածք, ուղարկող մաքսային մարմինը Հանձնաժողովի կողմից որոշվող կարգով դադարեցնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը.
17. Հանձնաժողովը իրավունք ունի սահմանելու սույն Օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվածից տարբեր այլ դեպքեր, երբ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքները կորցնում են Միության ապրանքների կարգավիճակը և Միության մաքսային տարածք ներմուծելիս դիտարկվում որպես օտարերկրյա ապրանքներ: