Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքը կարգավորում է խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը. 2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում՝ 1) ծառայություններ, աշխատանքներ կամ ապրանքներ գովազդելու նպատակով կազմակերպվող գովազդային վիճակախաղի վրա, որի շահումային ֆոնդը չի գերազանցում գովազդային վիճակախաղ կազմակերպողի նախորդ տարվա իրացման շրջանառության կամ ընթացիկ տարվա իրացման շրջանառության համապատասխանաբար 0․5 տոկոսը կազմող գումարներից առավելագույնը։ Ընդ որում, շահումային ֆոնդը պետք է ձևավորվի գովազդային վիճակախաղ կազմակերպողի սեփական միջոցների հաշվին։ Եթե շահումային ֆոնդը գերազանցում է սույն մասում նշված առավելագույն չափը կամ չի ձևավորվում գովազդային վիճակախաղ կազմակերպողի սեփական միջոցների հաշվին, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես սույն օրենքով կարգավորվող վիճակախաղի կազմակերպման գործունեություն. 2) բանականություն, մտածողություն և գիտելիքներ պահանջող ինտելեկտուալ խաղերի վրա, որոնք կազմակերպվում են տեսալսողական մեդիայում կամ համացանցում և նպատակ են հետապնդում բացառապես քարոզել բանականության, մտածողության և գիտելիքներ պահանջող ինտելեկտի զարգացում, և որոնց արդյունքներով տրամադրվում են ոչ թե շահումներ, այլ մրցանակներ (պարգևներ)։ |