FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7.9

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումն օդանավակայաններում.
1. Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, պաշտոնաթող վարչապետը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հատուկ սրահից կարող են օգտվել նաև Հանրապետության նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները.
3. Առանձին դեպքերում հատուկ սրահից կարող են օգտվել նաև այլ անձինք՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով.
4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում են վարչապետի որոշմամբ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները: