Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 233 Մաքսային մարմնի կողմից տրամադրվող տեղեկատվությունը. 1. Առանց խախտելու պետական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջները, մաքսային մարմինն իրավունք ունի իրավատիրոջը և հայտարարատուին տրամադրելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցը լուծելու համար. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն իրավատերը և հայտարարատուն չեն կարող փոխանցել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և պետք է օգտագործվի բացառապես այն նպատակով, որի համար տրամադրվել է. 3. Մաքսային մարմնի թույլտվությամբ և նրա պաշտոնատար անձի ներկայությամբ իրավատերն ու հայտարարատուն իրավունք ունեն այն ապրանքներից, որոնց բացթողումը կասեցված է, վերցնելու նմուշներ և փորձանմուշներ, ինչպես նաև դրանք ներկայացնելու փորձաքննության: |