Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 63 Բռնագանձման հերթականությունը. 1. Բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա. 2. Դրամական միջոցների անբավարարության դեպքում բռնագանձումը տարածվում է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, ներառյալ կատարման ենթակա ակտում նախատեսված լինելու դեպքում՝ երրորդ անձ գրավատուի գույքի վրա, այնուհետև պարտապանին պատկանող այլ գույքի և եկամուտների վրա, բացառությամբ այն գույքի և եկամուտների, որոնց վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել. 3. Եթե այլ բան նախատեսված չէ կատարման ենթակա ակտով, ապա պարտապանի այլ գույքի և եկամուտների վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ. 1) պարտապան ֆիզիկական անձի պարագայում՝ ա. շարժական գույք, բ. անշարժ գույք, գ. եկամուտներ. 2) պարտապան իրավաբանական անձի պարագայում՝ ա. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք, բ. գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք, գ. պատրաստի արտադրանք, դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, ե. այլ գույք. 3) պարտապան անհատ ձեռնարկատիրոջ պարագայում՝ ա. ձեռնարկատիրական գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված շարժական գույք, բացառությամբ անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող գույքի, բ. ձեռնարկատիրական գործունեության մեջ անմիջականորեն չներգրավված անշարժ գույք, բացառությամբ անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող գույքի, գ. պատրաստի արտադրանք, դ. անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, ե. ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավված այլ գույք, զ. անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող շարժական գույք, է. անձնական կամ ընտանեկան նպատակներով օգտագործվող անշարժ գույք, ը. եկամուտներ. 4. Ստորև նշված գույքի վրա բռնագանձում տարածվում է այլ գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածվելուց հետո՝ հետևյալ հերթականությամբ. 1) այլ անձանց գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածում նշված գույքային իրավունքներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 63 2) այլ անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածում նշված գույքային իրավունքներով (ներառյալ պահանջատեր չհանդիսացող անձի առաջնային (նախորդող) գրավի իրավունքով) ծանրաբեռնված գույք. 3) փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր. 4) ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ կամ անբաժանելի շարժական գույքում պարտապանի բաժին. 5) տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կապիտալում լիակատար ընկերոջ բաժնեմաս․ 6) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմաս, փայեր կոոպերատիվներում. 5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում՝ պայմանով, եթե հատուցվում են նման փոփոխության հետևանքով արգելանքից ազատվող գույքի արգելադրման, պահատվության ծախսերը և հարկադիր իրացման (ներառյալ հերթական կրկնաճուրդի) չներկայացվող գույքի գնահատման ծախսերը։ Բռնագանձման հերթականությունը փոփոխելու համաձայնությունը չի կարող հանգեցնել արգելադրված գույքի ընթացիկ հերթական աճուրդի դադարեցման և արգելք չէ աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու համար. 6. Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածվում է միայն նախորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում (ներառյալ սույն օրենքի 94-րդ հոդվածով նախատեսված արտադատական կարգով) տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածելու կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածելուն զուգահեռ՝ հաջորդ հերթի գույքի (եկամուտների) վրա բռնագանձում տարածվում է, եթե՝ 1) ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը բավարար չէ պահանջների կատարման և կատարողական վճարների բռնագանձման համար. 2) հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարողի հասանելիությունը նախորդ հերթում ընդգրկված գույքին, կամ հնարավոր չէ պարզել նախորդ հերթի գույքի գտնվելու վայրը կամ գույքի վրա բռնագանձում տարածելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 63 3) նախորդ հերթում ընդգրկված գույքի վրա բռնագանձում տարածել հնարավոր չէ պարտապանի ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) պատճառով. 4) նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել. 5) հնարավոր չէ բռնագանձում տարածել երրորդ անձ գրավատուին պատկանող գրավադրված գույքի վրա, քանի որ դատարանը սնանկ է ճանաչել երրորդ անձ գրավատուին կամ բավարարել է երրորդ անձ գրավատուի սնանկության վտանգի դիմումը՝ հաստատելով ֆինանսական առողջացման ծրագիրը. 6) պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու պարագայում դրանց չափը բավարար չէ առավելագույնը վեց ամսվա ընթացքում պահանջների կատարման և կատարողական վճարների բռնագանձման համար. 7. Միևնույն հերթում ընդգրկված գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը. 8. Պարտապանի գույքի (ներառյալ դրամական միջոցների) և եկամուտների առանձին տեսակների վրա բռնագանձում չի տարածվում, եթե դա բացառվում է կատարման ենթակա ակտով. 9. Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարման ենթակա ակտի հիման վրա բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, եթե կատարման ենթակա ակտը չի պարունակում նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին. 10. Բռնագանձման հերթականության կանոնները կիրառվում են պարտապանի այն գույքի և եկամուտների նկատմամբ, որոնց վերաբերյալ տեղեկություններ են ստացվել սույն օրենքի 11-րդ գլխով սահմանված միջոցներով։ Եթե պարտապանը խոչընդոտում է իր գույքի և եկամուտների կազմը պարզելը կամ դրա հետ կապված իր պարտականությունները կատարում է ոչ պատշաճ, ապա կրում է բռնագանձման հերթականությունը հարկադիր կատարողին հայտնի գույքի և եկամուտների շրջանակներում որոշվելու բացասական հետևանքների ռիսկը։ |