FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  149

Պահանջներից հրաժարվելը.
1. Հայցվորն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել իր պահանջներից մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը.
2. Առաջին ատյանի դատարանը նախքան գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող անձանց բացատրում է պահանջից հրաժարվելու դատավարական հետևանքները, բացառությամբ սույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի.
3. Եթե հայցվորը մասնակիորեն հրաժարվել է իր պահանջից, ապա առաջին ատյանի դատարանը հրաժարված պահանջի մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ: Հրաժարված պահանջի վարույթով առաջին ատյանի դատարանը քննությունը հայտարարում է ավարտված և կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում: