FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  11

Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների գործունեության երաշխիքները.
1. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձի կամ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետի նկատմամբ որևէ հիմքով քրեական հետապնդում հարուցվելու կամ նրան ազատությունից որևէ կերպ զրկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Պաշտպանին` համապատասխան անձի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուց անմիջապես հետո.
2. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները կարող են բացատրություն տալ կամ հարցաքննվել Պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների էության կամ դրանց ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի կայացրած որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դրանք այլ անձանց տրամադրել ծանոթացման՝ միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ: