Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 11. Տեղեկությունների ճշտության մեջ համոզվելու կամ դրանց վերաբերյալ հետագա մանրամասներ պարզելու նպատակով լիազոր մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է ուսումնասիրություններ իրականացնել այլ երկրի տարածքում՝ դրա համար նախապես ձեռք բերելով խնդրո առարկա կազմակերպության համաձայնությունը և տեղեկացնելով տվյալ երկրի համապատասխան մարմիններին՝ վերջիններիս կողմից առարկություններ չլինելու դեպքում: Լիազոր մարմինը զեկուցագիր է կազմում սույն մասի համաձայն իրականացված յուրաքանչյուր ստուգման մասին, որը պետք է մատչելի լինի այն կազմակերպության համար, որի վերաբերյալ կազմված է զեկուցագիրը: Դրա ոչ գաղտնի տարբերակը զետեղվում է հրապարակայնորեն մատչելի գործում: Լիազոր մարմինը սույն մասի համաձայն իրականացված ստուգումներն ավարտում է նախքան ուսումնասիրության կապակցությամբ շահագրգիռ կողմերի հետ անցկացվող խորհրդակցությունները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 Տեղեկատվությունը և առկա փաստերը. 1. Լիազոր մարմինը, ուսումնասիրությունների իրականացման նպատակով, կարող է տեղեկություններ պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև շահագրգիռ կողմերից: Այս շրջանակներում ուսումնասիրությունն սկսելուց հետո լիազոր մարմինը հարցաթերթեր է ուղարկում բոլոր այն անձանց, ովքեր կարող են գործին առնչվող տեղեկություններ ունենալ, ներառյալ՝ հայտնի ներքին արտադրողները, ներմուծողները, արտահանողները և օտարերկրյա արտադրողները. 2. Հարցաթերթերին պատասխանելու համար արտահանողներին և օտարերկրյա արտադրողներին տրվում է առնվազն 37 օր ժամանակ՝ սկսած պատասխանող կողմին հարցաթերթի առաքման օրվանից կամ արտահանող երկրի դիվանագիտական կամ պաշտոնական ներկայացուցչին դրա փոխանցման օրվանից: Լիազոր մարմինը, պատասխանի ժամկետը երկարաձգելու հիմնավորված պահանջի ներկայացման դեպքում, երկարաձգում է ժամկետը՝ հաշվի առնելով ուսումնասիրության ժամանակային սահմանափակումները: Լիազոր մարմինը կարող է անտեսել հարցաթերթերի պատասխանները, եթե դրանք ժամկետին չեն ներկայացվում կամ ներկայացվում են ոչ ըստ պահանջվող ձևի. 3. Շահագրգիռ կողմերը կարող են, սեփական նախաձեռնությամբ, գրավոր տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին: Լիազոր մարմինը հաշվի է առնում այդ տեղեկությունները, եթե այդպիսով լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվում և չի խափանվում ուսումնասիրության ժամանակին իրականացումը. 4. Լիազոր մարմինը, գնագցման և (կամ) լրավճարման, վնասի և պատճառահետևանքային կապի մասին իր եզրակացությունները հիմնավորում է հարցաթերթերում հատկորոշված՝ ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածներին առնչվող տեղեկություններով. 5. Լիազոր մարմինն իր եզրակացություններն ու որոշումները կարող է կայացնել՝ հիմնվելով իր մոտ առկա տեղեկությունների վրա, եթե ուսումնասիրությունների ընթացքում որևէ շահագրգիռ կողմ արգելք է հանդիսանում անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու գործում կամ հրաժարվում է դրանք տրամադրել լիազոր մարմնի կողմից նախանշված ժամկետում կամ որևէ այլ ձևով էականորեն խոչընդոտում է ուսումնասիրությունների ընթացքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 6. Եթե որևէ շահագրգիռ կողմ տրամադրում է ոչ ճիշտ կամ ապակողմնորոշող տեղեկություն, ապա այդ տեղեկությունն անտեսվում է: Եթե որևէ շահագրգիռ կողմ չի համագործակցում կամ մասնակիորեն է համագործակցում, ինչի հետևանքով թաքցվում է համապատասխան տեղեկությունը, ապա ուսումնասիրության արդյունքը տվյալ կողմի համար կարող է լինել նվազ բարենպաստ, քան կլիներ համագործակցելու դեպքում: Լիազոր մարմինը շահագրգիռ կողմերին իրազեկ է դարձնում չհամագործակցելու հետևանքների մասին. 7. Համակարգչային միջոցներով պատասխան չտրամադրելը չի դիտարկվում որպես չհամագործակցելու փաստ, եթե շահագրգիռ կողմը ցույց է տալիս, որ նման ձևով պահանջվող պատասխանի տրամադրումը կարող է հանգեցնել անհիմն ավելորդ ծանրաբեռնման և լրացուցիչ ծախսերի. 8. Եթե տրամադրված տեղեկություններն ու փաստարկներն ընդունելի չեն լիազոր մարմնի համար, ապա պատասխանող կողմը տեղեկացվում է այդ մասին՝ համապատասխան պատճառաբանության ներկայացմամբ: Պատասխանող կողմին հնարավորություն է տրվում հետագա բացատրություններ տալ՝ ուսումնասիրության ընթացքը չխոչընդոտող ժամկետում: Ներկայացված բացատրությունների անբավարարության պատճառով տեղեկությունների ու փաստարկների անընդունելի լինելու մասին լիազոր մարմինը տեղեկացնում է իր հրապարակած ծանուցումներից մեկում. 9. Եթե շահագրգիռ կողմի տրամադրած տեղեկություններն անթերի չեն, ապա դրանք չեն անտեսվում, եթե բավարար են հիմնավորված եզրակացության հանգելու համար, տրամադրվել են ժամանակին, և եթե շահագրգիռ կողմը գործել է իր ունեցած հնարավորություններին համապատասխան. 10. Լիազոր մարմինը, ուսումնասիրությունների իրականացման ընթացքում, շահագրգիռ կողմերի ներկայացրած և իր եզրակացությունների ու որոշումների համար հիմք հանդիսացող տեղեկությունների ճշտության մեջ համոզվելու նպատակով, բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ մասում նախատեսված դեպքերի, կարող է որոշ թվով պատահական փաստաթղթեր մատնանշել և պահանջել, որ դրանց պատճենները կամ բնօրինակներն իրեն տրամադրվեն սահմանված ժամկետի ընթացքում: Պահանջվող փաստաթղթերի պատճենները պետք է հաստատված լինեն արտահանման երկրի նոտարական գրասենյակի կողմից: |