FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը.
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`
    1) ազգային չափանմուշների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը.
    2) մեծությունների միավորների ազգային չափանմուշների բաղդատումը միջպետական կամ միջազգային չափանմուշների հետ.
    3) հիմնարար և կիրառական կարևոր հետազոտական աշխատանքների կատարումը չափագիտության բնագավառում.
    4) չափումների միասնականության ապահովման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակումը.
    5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների մշակումը, ձեռքբերումը և պահպանումը.
    6) չափագիտության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամավճարները.
    7) չափագիտության բնագավառի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` որպես դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից: