Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 94 Գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունները. 1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը. 2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը. 3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն. 4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է սահմանադրական դատարան. 2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` 1) նշանակել է փորձաքննություն. 2) պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձը հետախուզման մեջ է. 3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է. 4) սույն օրենսգրքի 31.7-րդ գլխով սահմանված՝ հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերով վարույթի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել պարզելու լրացուցիչ հանգամանքներ կամ ստանալու տեղեկություններ. 3. Դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին: |