FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  145

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները.
1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`
    1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.
    2) Լիազոր մարմինը.
    3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին և 1.3-րդ մասերով նախատեսված դեպքերում.
1.1. Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ.
1.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում (այդ թվում՝ գույքային դրության ուսումնասիրության արդյունքների համակցությամբ) կարգապահական վարույթ հարուցում է միայն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով.
1.3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության հետ կապված անհամապատասխանության հիմքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ հարուցում է միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով.
2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը (այսուհետ՝ վարույթ հարուցող մարմին) վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու և կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ուղարկում է վարույթ հարուցող մյուս մարմնին, ինչպես նաև հաղորդում ներկայացրած անձին և համապատասխան դատավորին: