Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 342 Վերդիկտ կայացնելիս դատարանի լուծմանը ենթակա հարցերը. 1. Վերդիկտ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․ 1) ապացուցված են արդյոք մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը). 2) ապացուցված է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը. 3) ապացուցված է արդյոք մեղադրյալի կողմից այդ արարքը կատարելը. 4) ապացուցված է արդյոք մեղադրյալի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերից որևէ մեկին ժխտական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է արդարացման վերդիկտ. 3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր հարցերին հաստատական պատասխան տալու դեպքում դատարանը կայացնում է մեղադրական վերդիկտ, որով սահմանում է նաև, թե ապացուցված արարքի նկատմամբ քրեական օրենսգրքի որ հոդվածը, հոդվածի մասը կամ կետն է ենթակա կիրառման. 4. Մեղադրական վերդիկտը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված է դատաքննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ ապացուցման արդյունքների վրա, հանգում է մեղադրյալի մեղավորության մասին հետևության. 5. Այն դեպքում, երբ նախաքննության կամ դատաքննության ժամանակ առաջացել է մեղադրյալի մեղսունակության կամ վարույթի իրականացման ժամանակ նրա կողմից իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ առկա է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, դատարանը վերդիկտ կայացնելիս առանձին անդրադառնում է մեղադրյալի մեղսունակության հարցին: |