FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  7

Լիազոր մարմինը և Համահայկական բանկի գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը.
1. Լիազոր մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև խնդիրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Համահայկական բանկը գործունեության ծրագիր կազմելիս առաջնորդվում է լիազոր մարմնի ռազմավարությամբ.
3. Համահայկական բանկն ամեն տարի կազմում և մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում Համահայկական բանկի խորհրդի հաստատած՝ Համահայկական բանկի հաջորդ տարվա ներդրումային գործունեության տարեկան ծրագիրը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի ռազմավարությանը: Սույն մասով սահմանված ժամկետը չի տարածվում Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա ներդրումային գործունեության ծրագրի վրա: Համահայկական բանկի գործունեության առաջին տարվա համար ներդրումային գործունեության ծրագրի ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով.
4. Համահայկական բանկը մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը լիազոր մարմինը քննարկում և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Համահայկական բանկին, և այդ առաջարկությունները արտացոլվում են Համահայկական բանկի հաջորդ տարվա գործունեության ծրագրերում և դրանց վերաբերյալ հաշվետվություններում: