Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Հողամասերի տրամադրումը. 1. ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում հանրային գործընկերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովի ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի տրամադրումը մասնավոր գործընկերոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հողամասերը մասնավոր գործընկերոջ սեփականության կամ տիրապետման ներքո են. 2. Հողամասերը կարող են տրամադրվել առանց այդ նպատակով լրացուցիչ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անցկացման` առք ու վաճառքի, վարձակալության, հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի, սերվիտուտի կամ ցանկացած այլ գործարքի հիման վրա, որը թույլ կտա մասնավոր գործընկերոջը կատարել ՊՄԳ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները. 3. ՊՄԳ պայմանագիրը նախատեսում է հանրային գործընկերոջ կողմից հողամասերը կամ դրանց նկատմամբ անհրաժեշտ իրավունքները մասնավոր գործընկերոջը՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով չտրամադրելու հետևանքները: |