FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  9

Կուսակցության պետական գրանցման կարգը.
1. Կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից: 3. Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը (այսուհետ` պետական լիազոր մարմին).
4. Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում.
    1) կուսակցության կանոնադրության առնվազն երկու օրինակ.
    2) կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ.
    3) պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և հաշվառման հասցեի նշումով.
    4) հիմնադիր համագումարի արձանագրությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադրման, մշտապես գործող ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, կանոնադրության հաստատման ու ծրագրային փաստաթղթերի ընդունման, պետական գրանցման համար անձին (անձանց) լիազորելու մասին որոշումները․ 6) հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները.
    7) կուսակցության ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, բնակության վայր).
    8) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի մասին տեղեկանք.
    9) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
    10) առկայության դեպքում՝ տեղեկատվություն կուսակցության տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը պետական գրանցման համար ներկայացվում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում.
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում գրանցում է կուսակցությունը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  9

7. Կուսակցության պետական գրանցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով պետական լիազոր մարմնի կողմից հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am: