FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  38

Խնամակալների և հոգաբարձուների պարտականությունները.
1. Խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2. Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա: Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին.
3. Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են հոգալ իրենց խնամարկյալների ապրուստը, ապահովել նրանց խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը.
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված պարտականությունները չեն դրվում դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված չափահաս քաղաքացիների հոգաբարձուների վրա.
5. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել էր անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է միջնորդել դատարան` խնամարկյալին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը վերացնելու համար: