FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  767

Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր.
1. Կատարողը գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով պարտավորվում է իրականացնել պատվիրատուի նախագծային առաջադրանքով պայմանավորված գիտական հետազոտությունները, իսկ փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրով` մշակել նոր արտադրանքի նմուշ, դրա վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթեր կամ նոր տեխնոլոգիա, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքն ու վճարել դրա համար.
2. Կատարողի հետ պայմանագիրը կարող է ներառել ինչպես հետազոտությունների, մշակումների և նմուշների պատրաստման ամբողջ գործընթացը, այնպես էլ դրա առանձին փուլերը (տարրերը).
3. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պատահական անհնարինության ռիսկը կրում է պատվիրատուն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով.
4. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի պայմանները պետք է համապատասխանեն բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) մասին սույն օրենսգրքի նորմերին, օրենքներին և այլ իրավական ակտերին.
5. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերը կնքվում են գրավոր: