FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  27

Քննությունների անցկացման և արդյունքների բողոքարկման կարգը.
1. Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները, որպես կանոն, գնահատվում են գրավոր քննությունների միջոցով: Գրավոր քննության համար նախատեսված կարգից բացառություններ կարող են նախատեսվել Խորհրդի որոշմամբ այն առարկայական կուրսերից հանձնվող քննությունների համար, որոնք չեն կարող անցկացվել գրավոր եղանակով.
2. Գրավոր քննության արդյունքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն.
3. Գրավոր քննության յուրաքանչյուր աշխատանքի ստուգումը իրականացնում են սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողները, որոնցից մեկը պետք է լինի համապատասխանաբար դատավոր, քննիչ, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, դատախազ, դատական դեպարտամենտի ղեկավարի, քննչական կոմիտեի նախագահի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կամ գլխավոր դատախազի նշանակած անձը, իսկ մյուսը՝ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ.
4. Եթե դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում նախատեսված գրավոր քննության՝ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է առնվազն 20 տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր, քննիչ կամ դատախազ և գիտության համապատասխան բնագավառի՝ արդարադատության նախարարի նշանակած մյուս մասնագետը, իսկ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների, դատական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում ստուգումն իրականացնում են հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու այլ ստուգողներ.
5. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  27

6. Ակադեմիայում գրավոր քննության ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար 2, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ 4 ստուգողների նշանակած գնահատականների միջինով.
7. Ակադեմիայում քննության ժամանակ ունկնդրին տրվող հարցերը պետք է բխեն ուսումնական ծրագրի շրջանակներում մատուցված նյութից.
8. Ստուգված գրավոր աշխատանքները պետք է պարունակեն դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին.
9. Ունկնդիրն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ.
10. Յուրաքանչյուր ունկնդիր գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը.
11. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս ունկնդիրը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները.
12. Գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն.
13. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են.
14. Քննության հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով.
15. Ռեկտորը ապահովում է գրավոր քննությունների ողջ ընթացքի տեսաձայնագրումը.
16. Ունկնդիրն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  27

17. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության նախարարը՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում, դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում, քննչական կոմիտեի նախագահը` քննիչների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների պարագայում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում, իսկ գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և դատախազությունում պետական ծառայողների պարագայում, կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ քննության տեսագրության կրկնօրինակը և գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները: