FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  95

Ֆոնդի և (կամ) կառավարչի գովազդը.
2. Ֆոնդի վերաբերյալ ցանկացած գովազդ, հայտարարություն կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) առաջարկին և (կամ) վաճառքին ուղղված ցանկացած գործողություն, փաստաթուղթ (այդ թվում` ազդագիր) կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոց պետք է հստակ տեսանելի և այլ տեղեկատվությունից առանձնացող նշում պարունակի այն մասին, որ ֆոնդը և նրա կառավարիչը չեն կարող երաշխավորել ֆոնդի կողմից հռչակված ֆոնդի նպատակների ձեռքբերումը: Սույն մասով նախատեսված տեղեկատվության փոխանցման միջոցը չպետք է պարունակի որևէ պնդում, որը հակասում է ազդագրում պարունակվող որևէ տեղեկատվության կամ նվազեցնում է դրա նշանակությունը, և պետք է նշում պարունակի ազդագրի առկայության և այն մասին, թե ինչպես ներդրողները կամ պոտենցիալ ներդրողները կարող են այդ փաստաթուղթը ձեռք բերել կամ ծանոթանալ դրան.
3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող կառավարչի վերաբերյալ ցանկացած գովազդ կամ հայտարարություն պետք է նշում պարունակի նրա` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լինելու մասին.
4. Կառավարիչներին արգելվում է գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ`
    1) օգտագործել ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ ակտիվների կառավարչի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ կառավարչի և (կամ) նրա կողմից կառավարվող ֆոնդերի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ.
    2) երաշխավորել իր կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների կանխատեսված կամ ակնկալվող աճ, ինչպես նաև վճարման ենթակա շահաբաժինների, կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը.
    3) չհիմնավորված կամ ապակողմնորոշիչ խոստումների միջոցով ազդել անձի վրա` նրան դրդելով ընտրել տվյալ ակտիվների կառավարչին.
    4) օգտագործել անբարեխիղճ մրցակցության մեթոդներ` նշելով այլ կառավարիչների և (կամ) ֆոնդերի ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ: