Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 93 Պահանջների բավարարման հերթականությունը. 1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից՝ արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ. 2. Ներդրումային ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ՝ 1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները. 2) երկրորդ՝ ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող պահանջները. 3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները. 4) չորրորդ` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ ներդրումային ընկերությունների պարտավորությունները. 5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները. 6) վեցերորդ` ներդրումային ընկերության մասնակիցների պահանջները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ներդրումային ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում ներդրումային ընկերության մասնակիցները, ներդրումային ընկերության մասնակիցների և ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ ներդրումային ընկերության պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթում. 4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 93 5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև ներդրումային ընկերության լուծարային հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը՝ մինչև որոշման կայացումը. 6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո. 7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում են ի պահ. 8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակում է տեղեկություններ տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից. 9. Սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևէ հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 93 10. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: |