Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը. 1. Պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝ 1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 94.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո նախաձեռնողը մեկամսյա ժամկետում չի վերացնում արձանագրված խախտումները, և որի վերաբերյալ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը միջնորդում է լիազոր մարմնին, որ պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչվի․ 2) ուժի մեջ է մտել օրենսդրական ակտ, որով սահմանվել է պետական փորձաքննական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչելու պահանջ․ 3) պետական փորձաքննական եզրակացություն տալուց հետո առաջացել է շրջակա միջավայրի նոր գործոն, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որի առկայության պայմաններում գործունեության շարունակումը հակասելու է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին, և որի առկայությունը պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին հիմք կհանդիսանար փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար․ 4) փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթով ներկայացվել են կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), և պետական փորձաքննական դրական եզրակացությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, և եթե արձանագրված անհամապատասխանությունները մինչև եզրակացության տրամադրումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային փորձաքննական բացասական եզրակացության տրամադրման համար. 2. Հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, չսկսելու դեպքում պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցնում է. 3. Նախաձեռնողը պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ |