FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  238

Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը.
1. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 108-րդ, 109-րդ, 109.1-ին, 109.2-րդ, 109.3-րդ, 109.4-րդ և 110-րդ, 110.3-րդ, 110.4-րդ, 110.5-րդ, 110.6-րդ, 112-112.8-րդ, 112.9-րդ, 112.10-րդ և 112.11-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 13-րդ, 27-րդ, 32-րդ, 43-րդ, 44-րդ, 46-րդ, 48-րդ և 49-րդ մասերով (32-րդ մասով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելու մասով), 169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող սննդամթերքի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի մասով), 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) և 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) և 14-րդ մասերով, 188-րդ և 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը.
2. Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք: