FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը.
1. Կոլեկտիվ նշանի հայտատուն հայտի հետ միաժամանակ պետական լիազոր մարմին է ներկայացնում միավորման հաստատած կոլեկտիվ նշանի կանոնակարգը.
2. Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը սահմանում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունք ունեցող անձանց միավորմանն անդամակցելու պայմանները, որոնք պետք է լինեն հավասար միավորման բոլոր անդամների համար, ինչպես նաև ապրանքային նշանն օգտագործելու պայմանները, ներառյալ` սանկցիաները, եթե այդպիսիք կան։ Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի համար պետք է իրավունք տա ցանկացած անձի, ում ապրանքները և (կամ) ծառայությունները համապատասխան աշխարհագրական վայրից են, դառնալ կոլեկտիվ նշանի իրավատեր հանդիսացող միավորման անդամ.
3. Կոլեկտիվ նշանի օգտագործման կանոնակարգը պետական լիազոր մարմինը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում կոլեկտիվ նշանի գրանցման մասին տեղեկությունների հետ միաժամանակ։