FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրման սահմանափակումները.
1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող՝ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 40 տոկոսը.
2. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին ոչ փոխարկելի արտասահմանյան արժույթով կատարվող ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 3 տոկոսը.
3. Բանկային հաշիվներում և ավանդներում (այդ թվում՝ բանկում միջոցների ավանդագրումը հավաստող արժեթղթերում) (այսուհետ` բանկային ավանդ) կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը: Միևնույն ժամանակ մեկ բանկում, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ փոխկապակցված ճանաչված բանկերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները որպես ավանդ կարող են ներդրվել միայն այնպիսի օտարերկրյա բանկում, որն ունի առնվազն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ» վարկանիշ.
4. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համայնքների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը: Այս սահմանափակումը չի տարածվում միայն կենսաթոշակային ֆոնդերի համար թողարկված արժեթղթերում կատարվող ներդրումների վրա, որի դեպքում մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 50 տոկոսը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

5. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 16-րդ մասով.
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված արժեթղթերում ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 80 տոկոսը.
7. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արժեթղթավորման ֆոնդերի թողարկած արժեթղթերում ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5 տոկոսը.
8. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել՝
    1) մեկ թողարկողի ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսում.
    2) մեկ թողարկողի ձայնի իրավունք չտվող բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսում.
    3) մեկ թողարկողի թողարկած պարտքային արժեթղթերի ավելի քան 40 տոկոսում.
    4) այլ ֆոնդի փայերի կամ բաժնետոմսերի ավելի քան 25 տոկոսում: Սույն մասը չի կիրառվում սույն հոդվածի 4-5-րդ մասերով նախատեսված արժեթղթերի նկատմամբ.
9. Ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50 տոկոսը: Ընդ որում, ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել սույն հոդվածի 9.1-ին մասով սահմանված սահմանաչափը, եթե դրանք`
    1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆոնդերի դեպքում բաց, հրապարակային, ստանդարտ, տարատեսականացված ներդրումային ֆոնդեր չեն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

2) օտարերկրյա բանկերի թողարկած պարտքային արժեթղթերը, որոնց տեղաբաշխումից ստացված միջոցները ներդրվում են այնպիսի ակտիվներում, որոնք`
    ա. այդ պարտքային արժեթղթերի վավերականության ամբողջ ժամանակահատվածի համար բավարար ապահովություն (ծածկույթ) են դրանց գծով ամրագրված պարտավորությունների կատարման համար և բ. թողարկող բանկի անվճարունակության կամ սնանկության դեպքում առաջնահերթորեն օգտագործվում են այդ պարտքային արժեթղթերի գծով դրանց սեփականատերերի հանդեպ պարտավորությունների կատարման (արժեթղթի մայր գումարի (անվանական արժեքի) և հաշվեգրված տոկոսների փոխհատուցման) համար.
13. Ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի թողարկած արժեթղթերի (բացառությամբ ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 20 տոկոսը.
14. Ֆոնդի ակտիվներում ընդգրկված մեկ անձի թողարկած արժեթղթերի (այդ թվում՝ ապահովված պարտատոմսերի), տվյալ անձի մոտ ներդրված բանկային ավանդների և տվյալ անձի հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 30 տոկոսը.
15. Ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումներն իրականացվում են միայն հեջավորման նպատակով, երբ տվյալ ֆոնդը ներառում է այդ ածանցյալի հիմքում առկա հիմնական արժեթուղթը, կամ տվյալ ֆոնդին բնորոշ է հեջավորվող ռիսկը: Մեկ անձի հետ ածանցյալ գործիքով կնքված գործարքի չափը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների արժեքի 10 տոկոսը, եթե գործարքի կողմը բանկ է, կամ գործարքը կնքվել է կարգավորվող շուկայում, և չի կարող գերազանցել 5 տոկոսը մնացած այլ դեպքերում: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված բոլոր ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ռիսկի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի տվյալ ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավելի, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոսը)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը կամ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը.
17. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակային և արժութային սահմանափակումների հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը.
18. Սույն հոդվածով նախատեսված քանակային և արժութային սահմանափակումները տարածվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդի վրա` տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքը երկու միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցելու դեպքում, և եթե առաջին կուտակային հատկացումը տվյալ ֆոնդին կատարելու օրվանից անցել է 6 ամիս.
19. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել`
    1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց կողմ են նրանք հանդիսանում: Սույն կետը չի տարածվում տվյալ ֆոնդի կառավարչի (կամ դրա հետ փոխկապակցված անձի) կողմից կառավարվող այլ ֆոնդի փայերում (բաժնետոմսերում) ներդնելու դեպքի վրա, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները.
    ա. ֆոնդի ներդրումային քաղաքականությունը չի հակասում տվյալ կենսաթոշակային ֆոնդի ներդրումային նպատակներին,
    բ. դրա համար չեն գանձվում փայերի (բաժնետոմսերի) մարման և տեղաբաշխման վճարներ,
    գ. կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներն իր կողմից կառավարվող մեկ այլ ֆոնդում ներդնելու դեպքում նույն ակտիվները տարբեր ֆոնդերում ներդնելով՝ դրանցից չեն գանձվում կրկնակի պարգևավճարներ,
    դ. տվյալ ֆոնդի կանոններով նման հնարավորություն նախատեսված է.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտն իրականացնող անձի թողարկած արժեթղթերում.
    3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց թողարկած արժեթղթերում.
    4) ածանցյալ ֆինանսական գործիքներում, բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.
    5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.
    6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնաոճ ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն).
20. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթերը չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ ցանկացած այլ ձևով օտարվել՝
    1) տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին.
    2) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին.
    3) տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման մարմնի անդամներին.
    4) սույն մասի 1-3-րդ կետերում նշված անձանց հետ փոխկապակցված անձանց.
21. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և պահառուն չեն կարող մեկը մյուսին տրամադրել փոխառություններ կամ երաշխավորել պարտավորությունների կատարումը.
22. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ձեռնարկել քայլեր` համապատասխանեցնելու կենսաթոշակային ֆոնդի ներդրումները սույն օրենքի պահանջներին, և ապահովել հնարավոր առավելագույն շահութաբերություն, պահել ու խնայել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, եթե սույն հոդվածով նախատեսված քանակային և արժութային սահմանափակումները խախտվել են որպես հետևանք՝
    1) շուկայական գների փոփոխության, որոնք հիմք են հանդիսացել ակտիվների գնահատման համար.
    2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.
    3) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ֆոնդի ակտիվները.
    4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամքից անկախ և հսկողությունից դուրս այլ հանգամանքների.
23. Սույն օրենքով նախատեսված ներդրումների համապատասխանությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ խախտումը տեղի է ունեցել, կամ ակտիվների գնահատման արդյունքում հայտնի է դարձել խախտման մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

24. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել նոր թողարկված արժեթղթերում, որոնց թողարկման և (կամ) առաջարկի պայմանների համաձայն` դրանք պետք է թույլատրվեն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված որևէ կարգավորվող շուկայում դրանց թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

2) արտասահմանյան պետությունում գրանցված ֆոնդերի դեպքում բաց և հրապարակային ներդրումային ֆոնդեր չեն, որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն ներդրումային ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը պետք է ներդրվի միայն բանկային ավանդներում, պետական պարտատոմսերում, կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ թույլատրվող արժեթղթերում կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրացվելի ակտիվներում.
9.1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքներում և սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Սույն մասով սահմանված սահմանաչափը չի տարածվում սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված արժեթղթերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում դրանք չեն թույլատրվում կարգավորվող շուկայում առևտրին.
10. Միևնույն կառավարչի կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերում կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված համարվող կառավարիչների ներդրումային ֆոնդերում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 25 տոկոսը.
11. Մեկ թողարկողի արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.
12. Մեկ թողարկողի թողարկած արժեթղթերում ներդրումներ կարող են կատարվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մինչև 25 տոկոսի չափով, եթե դրանք ապահովված պարտատոմսեր են: Ապահովված պարտատոմսեր են համարվում`
    1) բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկված ապահովված հիփոթեքային պարտատոմսերը.