FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  30

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձ է համարվում Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի տեսչական անձնակազմի աշխատողը: Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի`
    ա) կրել սահմանված կարգի համազգեստ.
    բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հրազեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
    գ) բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմել արձանագրություն, նրանց ենթարկել վարչական տույժերի, միջոցներ ձեռնարկել պատճառված վնասը վերականգնելու նպատակով.
    դ) խախտումների դեպքում նախապատրաստել նյութեր և դրանք, համապատասխան ընթացք տալու նպատակով, ներկայացնել իրավապահ մարմիններ: Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնական անձը պարտավոր է բուսական աշխարհի պահպանության, օգտագործման և վերարտադրության վերաբերյալ ստուգումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության: Պարտադիր պետական ապահովագրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց: