FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները.
1. Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա: Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
2. Լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման: Հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորումն իրականացվում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
3. Արգելվում է`
    1) գրաքննությունը.
    2) որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.
    3) լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.
    4) խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում.
    5) ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումը: