Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64.8 Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները. 1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից. 2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողներից որևէ մեկի կողմից. 3. Դատավորի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. 4. Դատարանի կոլեգիալ կազմի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. 5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։ |