FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  150

Պահանջներն ընդունելը.
1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունել հայցվորի պահանջը մինչև առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությունն ավարտելը.
2. Հայցվորի պահանջները պատասխանողի կողմից ընդունելու դեպքում առաջին ատյանի դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է կիրառել արագացված դատաքննություն.
3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջները, ապա առաջին ատյանի դատարանն ընդունված պահանջների մասով կարող է առանձնացնել առանձին վարույթ՝ այդ վարույթով կիրառելով արագացված դատաքննություն.
4. Դատարանը կարող է պահանջների ընդունումը ճանաչել ոչ իրավաչափ, եթե այդպիսի ընդունումը հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին, խախտում է այլ անձի իրավունքներն ու օրինական շահերը կամ հիմքեր կան կասկածելու, որ պատասխանողը հայցվորի պահանջներն ընդունում է խաբեության, բռնության, սպառնալիքի, էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության ներքո կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
5. Նախքան սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելն առաջին ատյանի դատարանը պատասխանողին պարզաբանում է պահանջի ընդունման դատավարական հետևանքները: