Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 3 Համագործակցությունը. 1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ, կարող է կնքել հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր. 2. Հանձնաժողովն օրենսդրությամբ նախատեսված գործառույթները «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված կարգավորող և վերահսկող այլ մարմինների կողմից կարգավորվող և վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է այդ մարմինների հետ համագործակցության հիման վրա: Հանձնաժողովի ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների համագործակցության ձևերն են՝ 1) կարգավորող և վերահսկող այլ մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց առնչվող ոլորտներում տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովը տեղեկացնում է համապատասխան մարմնին. 2) կարգավորող և վերահսկող այլ մարմինները օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության վերաբերյալ իրավական ակտեր ընդունելուց առաջ ներկայացնում են Հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի. 3) Հանձնաժողովի նախագահն ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների ղեկավարները ընդունում են համատեղ հրամաններ, որոնցով կարգավորվում են՝ ա. Հանձնաժողովի ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը, բ. համապատասխան ոլորտում տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության վերաբերյալ համագործակցության ընթացակարգերը կարգավորող, ինչպես նաև Հանձնաժողովի ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների՝ օրենքով սահմանված իրավասությունների շրջանակից բխող այլ հարցեր, գ. Հանձնաժողովի կողմից կարգավորող և վերահսկող մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանն օժանդակելու կարգն ու պայմանները: |