FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

5. Հայտատուի հարցման հիման վրա առարկության հիմք հանդիսացած ավելի վաղ գրանցված ապրանքային նշանի իրավատերը պետք է ապացույցներ ներկայացնի, որ հայտի հրապարակման թվականին նախորդող 5 տարվա ընթացքում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել է այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ գրանցված է, և որոնց վրա հիմնվում է առարկությունը, կամ որ գոյություն ունեն չօգտագործելու համար պատճառաբանված հիմքեր, պայմանով, որ այդ պահի դրությամբ ապրանքային նշանը գրանցված լինի առնվազն 5 տարի։ Այդպիսի ապացույցներ չներկայացնելու դեպքում առարկությունը մերժվում է.
6. Առարկության քննարկումը կողմերից մեկի հիմնավորված դիմումի հիման վրա կարող է կասեցվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով.
7. Եթե քննության արդյունքում առարկությունը բավարարվում է, ապա պետական լիազոր մարմինը մերժում է հայտը, իսկ հակառակ դեպքում մերժում է առարկությունը՝ այդ մասին ծանուցելով կողմերին։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Առարկության քննարկումը.
1. Եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված առարկությունը քննության է առնվում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին, որը ծանուցումն ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, կարող է ներկայացնել իր տեսակետը, որից հետո պետական լիազոր մարմինը կողմերին առաջարկում է վեճը լուծել բանակցությունների միջոցով.
2. Եթե առարկող կողմը և հայտատու խումբը համաձայնության են եկել, ապա այդ համաձայնությունը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Եթե համաձայնության արդյունքում սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն հրապարակված տվյալներում փոփոխություններ չեն կատարվում, կամ փոփոխություններն էական չեն, ապա պետական լիազոր մարմինը գործում է սույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն։ Հակառակ դեպքում պետական լիազոր մարմինը նոր փորձաքննություն է անցկացնում՝ համաձայն սույն օրենքի 22-րդ հոդվածի.
3. Եթե կողմերը համաձայնության չեն եկել, ապա պետական լիազոր մարմինը, սույն հոդվածի 4-7-րդ մասերի համաձայն, քննարկում է ներկայացված առարկությունը և որոշում է ընդունում՝ հաշվի առնելով տեղական սովորույթներն ու ավանդույթները և շփոթության առկա վտանգը.
4. Պետական լիազոր մարմինը քննարկում է առարկության բավարարման հնարավորությունը և կողմերի փաստարկները։ Սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 2-4-րդ կետերով կամ համապատասխան դեպքում 6-րդ մասով նախատեսված չափանիշները քննության են առնվում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ մտավոր սեփականության իրավունքների առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այդ իրավունքների նկատմամբ։