Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 95 Գործի վարույթը վերսկսելը. 1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո. 1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու հիմք. 2. Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե` 1) Սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը, և դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել Սահմանադրական դատարանին, կամ բողոքարկելուց հետո Սահմանադրական դատարանը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել. 2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը. 3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն. 4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ. 3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին. 4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը վերսկսվում է: |