Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 343 Հիմնական դատալսումները վերսկսելը. 1. Եթե սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերում նշված հարցերը քննարկելիս դատարանը գտնում է, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է հետազոտել ապացույցներ, ապա որոշում է կայացնում ապացույցների հետազոտումը վերսկսելու մասին: Ապացույցների վերսկսված հետազոտումն ավարտելուց հետո դատարանը նորից ունկնդրում է կողմերի եզրափակիչ ելույթները և մեղադրյալի եզրափակիչ հայտարարությունը, որից հետո վերստին հեռանում է առանձին սենյակ` վերդիկտ կայացնելու. 2. Եթե առանձին սենյակում սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հարցը քննարկելիս դատարանը գտնում է, որ դրա արդարացի լուծման համար անհրաժեշտ է կողմերի քննարկման առարկա դարձնել օրենքի կիրառման կամ մեկնաբանման որևէ հարց, ապա որոշում է կայացնում եզրափակիչ ելույթները վերսկսելու մասին: Կողմերին հարցեր ուղղելուց և դրանց վերաբերյալ նրանց կարծիքները լսելուց հետո դատարանը վերստին հեռանում է առանձին սենյակ` վերդիկտ կայացնելու. 3. Եթե առանձին սենյակում սույն օրենսգրքի 342-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հարցը քննարկելիս դատարանն ունենում է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակության վիճակում, կամ հանցանքը կատարելուց հետո ի հայտ է եկել հոգեկան առողջության խնդիր, որը նրան զրկել է իր գործողությունները գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա որոշում է կայացնում եզրափակիչ ելույթները վերսկսելու մասին: Կողմերին հարցեր ուղղելուց և դրանց վերաբերյալ նրանց կարծիքները լսելուց հետո դատարանը վերստին հեռանում է առանձին սենյակ` վերդիկտ կայացնելու, կամ որոշում է կայացնում քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի փոխակերպելու մասին: |