FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  8

Հաշվապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունն ու արտաքին աուդիտը.
1. Համահայկական բանկը հաշվապահական հաշվառումը վարում և ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան.
2. Յուրաքանչյուր տարի Համահայկական բանկի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով Համահայկական բանկը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ` արտաքին աուդիտ)` կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Համահայկական բանկի արտաքին աուդիտին ընտրում է ընդհանուր ժողովը` Կենտրոնական բանկի սահմանած կարգով: