FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1253

Օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքը որոշելը.
1. Օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց և օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է սույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա.
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան անհնար է որոշել կիրառվելիք իրավունքը, ապա կիրառվում է օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների հետ առավել սերտ կապված իրավունքը.
3. Դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշելու մասին սույն բաժնի կանոնները պարտադիր են նաև այդ հարցի լուծման լիազորություններով օժտված այլ մարմինների համար: