Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 49 Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի իրավունքները. 1. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի ցանկացած ձևով օգտագործելու իր ամրագրումը և ամրագրման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 2. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու կամ թույլատրելու իրականացնել հետևյալ գործողությունները՝ ա) ամրագրման բնօրինակի կամ օրինակների ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը. բ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների տարածումը, այդ թվում` ներմուծումը. գ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների վարձույթով տալը. դ) ամրագրման բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը. ե) ամրագրման հեռարձակումը. զ) ամրագրումը հանրությանը մատչելի դարձնելը. 3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն իրավունք ունի նաև արգելելու առանց իր թույլտվության պատրաստած ամրագրման օրինակների ներմուծումը. 4. Եթե օրինական արտադրված ֆիլմի ամրագրման օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում՝ ներմուծումը, իրականացվում է առանց ֆիլմ արտադրողի համաձայնության և վարձատրության. 5. Առևտրային նպատակով լույս ընծայված ֆիլմի օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին` անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից, և պահպանում է այդպիսի օրինակները վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է. 6. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։ Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև ֆիլմը օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են ֆիլմի օգտագործման ձևերն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն. 7. Ֆիլմի առաջին ամրագրման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։ |