Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 31 ՕԴԱՆԱՎԻ ԿԱՄ ԹՌՉՈՂ այլ ՍԱՐՔԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՄ ԿԱԼԱՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Օդանավի կամ թռչող այլ սարքի զննման կամ կալանման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են սահմանապահ զորքերի ներկայացուցիչը և զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ սարքի հրամանատարը: Արձանագրությունը կազմվում է հայերեն, անհրաժեշտության դեպքում ապահովվում է արձանագրության տեքստի թարգմանությունը: Օդանավի կամ թռչող այլ սարքի կալանման դեպքում հրամանատարից առգրավվում են օդանավի կամ թռչող այլ սարքի և բեռի փաստաթղթերը, որոնք կցվում են արձանագրությանը: Եթե զննված կամ կալանված օդանավի կամ թռչող այլ սարքի հրամանատարը սահմանապահ զորքերի զինծառայողների գործողությունները համարում է ապօրինի կամ համաձայն չէ արձանագրության բովանդակությանը, կարող է այդ մասին նշել արձանագրության մեջ կամ առանձին` արձանագրությանը կցվող փաստաթղթերում: Եթե հրամանատարը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա այդ մասին կատարում է համապատասխան գրառում: |