Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 96 Արտաքին աուդիտը. 1. Յուրաքանչյուր տարի կառավարչի և նրա կողմից կառավարվող ֆոնդի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով կառավարիչը պետք է ներգրավի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այսուհետ` արտաքին աուդիտ): Ֆոնդի արտաքին աուդիտն իրականացնող անձին ընտրում է ֆոնդի ժողովը (կառավարչի խորհուրդը, եթե ֆոնդը չունի ժողով)` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձին ընտրում է կառավարչի ժողովը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ֆոնդի (կառավարչի) արտաքին աուդիտ իրականացնող անձին ներկայացվող լրացուցիչ պահանջներ: Ֆոնդի (կառավարչի) արտաքին աուդիտ իրականացնող անձի անդամ (ղեկավար) չի կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, կառավարչի ներքին աուդիտն իրականացրած անձի անդամը և ղեկավարը, ինչպես նաև կառավարչի, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը. 3. Ցանկացած ժամանակ ֆոնդի արտաքին աուդիտ կարող է հրավիրվել ֆոնդի ժողովի կամ կառավարչի խորհրդի կողմից` ֆոնդի միջոցների հաշվին, կամ ֆոնդի մասնակցի կամ պահառուի նախաձեռնությամբ` նրա միջոցների հաշվին: Ցանկացած ժամանակ կառավարչի արտաքին աուդիտ կարող է հրավիրվել կառավարչի խորհրդի կողմից` կառավարչի միջոցների հաշվին, կամ կառավարչի մասնակցի նախաձեռնությամբ` նրա միջոցների հաշվին: Ընդ որում, ֆոնդի (կառավարչի) մասնակցի կամ պահառուի կողմից արտաքին աուդիտ հրավիրվելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան արտաքին աուդիտն իրականացնող անձին ընտրում և նրա հետ պայմանագիր է կնքում արտաքին աուդիտ պահանջող մասնակիցը (պահառուն), որը կարող է կառավարչից պահանջել իր կատարած ծախսերի հատուցում ֆոնդի միջոցների հաշվին, եթե կառավարչի խորհրդի որոշմամբ այդ աուդիտն արդարացված է եղել ֆոնդի (կառավարչի) համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 96 4. Արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելուց, պետք է նախատեսվի նաև աուդիտորական հաշվետվություն (նամակ կառավարչի ղեկավարությանը) կազմելը. 5. Կառավարիչը արտաքին աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացություն ներկայացնելը` 1) կառավարչի` ֆինանսական հաշվետվությունների կազմման համար ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին. 2) Կենտրոնական բանկ ներկայացվող տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին. 6. Աուդիտորական ստուգում իրականացնելու ընթացքում ֆոնդի (կառավարչի) ֆինանսական վիճակի` իր կարծիքով էական վատթարացման փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում` ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին. 7. Կենտրոնական բանկը կարող է կառավարչին պարտադրել չորս ամսվա ընթացքում հրավիրել կառավարչի և (կամ) նրա կողմից կառավարվող ֆոնդի արտաքին աուդիտ և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակել արտաքին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը. 8. Արտաքին աուդիտն իրականացնող անձի տարեկան եզրակացությունը և հաշվետվությունը կառավարիչը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 96 9. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆոնդի (կառավարչի) աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք պարունակում են ծառայողական տեղեկություններ, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք: Սույն մասով նախատեսված տեղեկությունների տրամադրումը Կենտրոնական բանկ չի համարվում օրենքով պահպանվող գաղտնիքի կամ ծառայողական տեղեկատվության ապօրինի հրապարակում (տրամադրում) և չի առաջացնում պատասխանատվություն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար արտաքին աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն. 10. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են արտաքին աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել արտաքին աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ. 11. Կենտրոնական բանկը կարող է պահանջել արտաքին աուդիտն իրականացնող անձից լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ. 12. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ արտաքին աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել ֆոնդի և (կամ) կառավարչի հաշվին այլ արտաքին աուդիտ իրականացնող անձի կողմից նոր արտաքին աուդիտ: |