Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 17.2 Նախնական կարգադրություններ տալու մասին միջնորդությունները և նախնական կարգադրություններ տալու պայմանները. 1. Կողմերից մեկը կարող է առանց արբիտրաժային վարույթի մյուս կողմին ծանուցելու դիմել հայցի ապահովման միջոց կիրառելու համար՝ միաժամանակ ներկայացնելով նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն։ Եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա նախնական կարգադրություն տալու մասին միջնորդությունով կողմը կարող է պահանջել մյուս կողմից չիրականացնել որևէ գործողություն, որով կարող է անհնարին դառնալ հայցի ապահովման միջոցի կատարումը. 2. Արբիտրաժային տրիբունալը կարող է արձակել նախնական կարգադրություն, եթե գտնի, որ հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումի մասին նախապես այն կողմին տեղեկացնելը, որի դեմ այն ուղղված է, կարող է անհնարին դարձնել հայցի ապահովման միջոցի կատարումը. 3. Սույն օրենքի 17.1-ին հոդվածում նշված պայմանները կիրառվում են ցանկացած նախնական կարգադրության նկատմամբ, իսկ հոդվածում նշված վնասն այն վնասն է, որը կառաջանա կարգադրությունը տալու կամ չտալու հետևանքով: |