FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

Քաղաքացիական ծառայության կազմակերպումը և ղեկավարումը.
1. Քաղաքացիական ծառայության ղեկավարումը, միասնականությունը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը.
2. Քաղաքացիական ծառայության գրասենյակը հաշվետու է վարչապետին, Կառավարությանը և համակարգող փոխվարչապետին.
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը՝
    1) իրականացնում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
    2) ուսումնասիրում և վերլուծում է համապատասխան մարմիններում հանրային ծառայության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում և Կառավարության, վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանն է ներկայացնում հանրային ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.
    3) իրականացնում է վերլուծություններ` բացահայտելու հոսունության դինամիկան, դրան նպաստող պայմանները, հայտարարված մրցույթներին դիմորդներ չլինելու պատճառները, այդ թվում` պաշտոնների սխալ գնահատումը, չափանիշների սահմանումը, ենթախմբերի դասակարգումը.
3.1) ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները և անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին.
    4) մշակում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը.
    5) Կառավարության սահմանած կարգով իրականացնում է աշխատանքի շուկայի վերլուծություն` ըստ մասնագիտությունների և տարածքների.
    6) իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ.
    7) իրականացնում է վերապատրաստման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն.
    8) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
    9) ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմիններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  38

10) համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.
    11) անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման մասով տալիս է մեթոդական ցուցումներ.
    12) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
4. Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության որոշ ինստիտուտների, գործառույթների, ընթացակարգերի հետ կապված կարող է փորձարարական աշխատանքներ կազմակերպել համապատասխան մարմիններում: