FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  18

ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ և ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Մարզական գործունեության մասին պայմանագիրը կնքվում է մարզիկի և մարզական կազմակերպության միջև: Պայմանագիրը պետք է բովանդակի մարզիկի իրավունքները և պարտավորությունները, բժշկական, սոցիալական ապահովագրության, պայմանագրի ժամկետի երկարաձգման, պայմանագրի լուծման, մարզումների, միջոցառումների մասնակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութական ապահովման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև այլ պայմաններ: Մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ կամ օտարերկրյա ակումբներ կարող են իրականացվել պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) դրանում նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում: Մարզական կազմակերպությունների փոխադարձ համաձայնության դեպքում մարզիկի տեղափոխությունը կարող է իրականացվել նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Մարզիկների` կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխության կանոնները, տրանսֆերտային վճարումները, փոխհատուցումները, մարզիկին պատրաստող ակումբի շահերը կարգավորվում են պայմանագրերով` օրենսդրությանը համապատասխան: Պետական պատվերով ֆինանսավորվող ֆիզկուլտուրային և մարզական կազմակերպություններում ընդգրկված մարզիկների և մարզիչների տեղափոխությունների կարգն այլ մարզական կազմակերպություններ սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը: