FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում քրեակատարողական ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին պարբերությամբ նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Կոչումների շնորհման ժամկետները.
1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները. - արդարադատության կրտսեր սերժանտ` 1 տարի, - արդարադատության սերժանտ` 2 տարի, - արդարադատության ավագ սերժանտ` 3 տարի, - արդարադատության ավագ` 3 տարի, - արդարադատության ենթասպա` 4 տարի, - արդարադատության լեյտենանտ` 2 տարի, - արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի, - արդարադատության կապիտան` 3 տարի, - արդարադատության մայոր` 4 տարի, - արդարադատության փոխգնդապետ` 5 տարի: Արդարադատության ավագ ենթասպայի և արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի.
3. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը.
3.1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը.
4. Քրեակատարողական ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`
    2) քրեակատարողական ծառայողն ունի կարգապահական տույժ.
    3) քրեակատարողական ծառայողը գտնվում է քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ: