FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ.
1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթի հայտերը.
2. Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը մրցույթի մասին հրապարակային ծանուցման տվյալների հիման վրա սահմանվում է մրցույթի կանոնակարգով.
3. Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Մրցույթի կանոնակարգով նախատեսված դեպքում ծրարի վրա կարող են կատարվել հետևյալ գրառումները.
    1) մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).
    2) մրցույթի ծածկագիրը.
    3) «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը.
4. Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Կազմակերպիչը մասնակցին տալիս է տեղեկանք` մրցույթի հայտն ընդունելու մասին.
5. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում են ներկայացնողին.
6. Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը.
7. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը կազմակերպչին ուղարկել պատվիրված նամակով: Մասնակիցները կարող են նույն կարգով հետ վերցնել մրցույթի հայտը.
8. Մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում մուծում են նախավճար: