Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները. 1. ՌԷԳ-ի ենթակա են սոցիալ-տնտեսական զարգացման, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, ռեկրեացիայի, անտառատնտեսության, ձկնաբուծության, թափոնների գործածության, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնք սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեությունների տեսակների կամ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներով սահմանված նախագծերի իրականացման հիմքեր են պարունակում: Հիմնադրույթային փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության չափանիշները սահմանվում են ՌԷԳ կարգով. 2. ՌԷԳ-ի ենթակա են բոլոր հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը և դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով. 3. Հիմնադրույթային փաստաթղթերի փոփոխություններին կամ տարածքների պլանավորմանը վերաբերող նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով. 4. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովմանը և արտակարգ իրավիճակներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը: |