FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Ընկերության հիմնադրումը. Ընկերությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով: Ընկերություն հիմնադրելու նպատակով սեփականության կամ օգտագործման իրավունքով տվյալ ոռոգման համակարգում հողատարածք ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք կազմավորում են նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը հստակեցնում է հիմնադրվող Ընկերության սպասարկման ենթակա տարածքը` ղեկավարվելով Ընկերության մեջ տեխնիկատնտեսական նպատակահարմար առավելագույն տարածք ընդգրկելու սկզբունքով, ստեղծում է հիմնադիր կոմիտե: Հիմնադիր կոմիտեն կազմավորվում է ապագա Ընկերության ոչ ավելի, քան ինն անդամից: Հիմնադիր կոմիտեն իր անդամներից ընտրում է նախագահ և ընդունում իր գործունեության կանոնակարգը: Հիմնադիր կոմիտեն մշակում է Ընկերության կանոնադրությունը, կազմում է Ընկերության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների` նշելով այդ տարածքների չափերը և տեղադրությունը, ինչպես նաև կազմում է Ընկերության հավանական անդամների ցուցակը` ըստ սպասարկման ենթատարածքների, նախապատրաստում է Ընկերության բյուջեի նախագիծը և Ընկերության աշխատանքային պլանը: Ընկերության սպասարկման տարածքում կարող են ամբողջությամբ ընդգրկվել մեկից ավելի հիդրոմիավորներ` պահպանելով հիդրոմիավորների անբաժանելիության սկզբունքը: Ընկերության պետական գրանցման համար հիմնադիր կոմիտեն ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կանոնակարգող խորհուրդ` սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր եզրակացություն ստանալու համար: Կանոնակարգող խորհուրդը կարող է տրամադրել դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական եզրակացությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ`
    ա) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.
    բ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալու անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ ջրաղբյուրից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Հիմնադիր կոմիտեն կանոնակարգող խորհրդի կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծի հետ ծանոթացնելու ուղղությամբ և հրավիրում է հիմնադիր ժողով` ապահովելով Ընկերության բոլոր հավանական անդամների հրավերը: Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում է ըստ սպասարկման ենթատարածքների` ցուցակներում ընդգրկված հավանական անդամների կեսից ավելին: Հիմնադիր կոմիտեի նախագահը ղեկավարում է հիմնադիր ժողովի աշխատանքները: Հիմնադիր ժողովը հաստատում է Ընկերության կանոնադրությունը, եթե հիմնադիր ժողովին մասնակցող հավանական անդամների կեսից ավելին կողմ է քվեարկում: Եթե Ընկերության հավանական անդամների թիվը մեծ է, նպատակահարմարությունից ելնելով, կարող են անցկացվել հիմնադիր ժողովներ` ըստ ենթատարածքների: Եթե հիմնադիր ժողովին կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովներին չեն մասնակցում Ընկերության անհրաժեշտ թվով անդամներ, ապա հիմնադիր ժողովի կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովների անցկացումը կարող է հետաձգվել, որից հետո Ընկերության անհրաժեշտ թվով անդամների կրկին չհավաքվելու դեպքում հիմնադիր կոմիտեի գործունեությունը դադարեցվում է, և ստեղծվում է նոր հիմնադիր կոմիտե: Հիմնադիր ժողովն ընտրում է Ընկերության վարչական խորհուրդ (ենթատարածքներում` վարչական խորհրդի անդամներ), նշանակում է Ընկերության գործադիր տնօրեն կամ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, վերստուգող հանձնաժողով (ենթատարածքներում` վերստուգող հանձնաժողովի անդամներ), վեճեր լուծող հանձնաժողով (ենթատարածքներում` վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ), լսում է հիմնադիր կոմիտեի հաշվետվությունը: Հիմնադիր ժողովը նշանակում է Ընկերության առաջին ժողովի գումարման ժամկետը: Ընկերության գրանցումից հետո հիմնադիր կոմիտեի անդամներն իրավունք ունեն Ընկերության հիմնադրման գործընթացի ժամանակ իրենց կատարած ծախսերի համար Ընկերության ժողովի որոշմամբ ստանալ փոխհատուցում: