Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 126 Պայմանականորեն բաց թողնված ապրանքները. 1. Պայմանականորեն բաց թողնված են համարվում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքները, որոնց դեպքում՝ 1) կիրառվել են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման համար սահմանված արտոնություններ, որոնք զուգակցված են այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով. 2) արգելքների և սահմանափակումների պահպանումը «Միության մասին» պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող է հաստատվել ապրանքների բացթողումից հետ. 3) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագրերին (պետության՝ «Միության մասին» պայմանագրին միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերին) (այսուհետ՝ Միությանն անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագրեր) համապատասխան կիրառվել են Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր. 2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների առնչությամբ պետք է պահպանվեն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, ինչպես նաև այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները: Թույլատրվում է օգտագործել սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները՝ որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ՝ սույն Օրենսգրքի 38-րդ գլխին համապատասխան, պայմանով, որ այդպիսի օգտագործումը չի խախտում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակներն ու պայմանները, ինչպես նաև չի հանգեցնում այդպիսի արտոնությունների կիրառման հետ կապված այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանված սահմանափակումները չպահպանելուն: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 126 3. Արգելված է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների փոխանցումը երրորդ անձանց, այդ թվում՝ դրանց վաճառքի կամ այլ եղանակով օտարման միջոցով, իսկ այն դեպքերում, երբ նշված ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծման մասով սահմանափակումները սահմանված են՝ կապված այդ ապրանքների անվտանգության ստուգման հետ, ապա արգելված է նաև ցանկացած ձևով դրանց օգտագործումը (շահագործումը, սպառումը). 4. Սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքները կարող են օգտագործվել միայն այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմինն իրականացրել է դրանց բացթողումը, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ. 5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքները մինչև Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելը մնում են պայմանականորեն բաց թողնված՝ սույն հոդվածին համապատասխան դրանք՝ 1) սույն Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս. 2) սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար կամ սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում «բացթողում ներքին սպառման համար» ընթացակարգով ձևակերպելիս. 6. Պայմանականորեն բաց թողնված ապրանքներն ունեն օտարերկրյա ապրանքների կարգավիճակ և գտնվում են մաքսային հսկողության ներքո մինչև Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելը. 7. Պայմանականորեն բաց թողնված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ այն բանից հետո, երբ՝ 1) դադարել է սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ. 2) հաստատվել է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների մասով արգելքների և սահմանափակումների պահպանումը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 126 3) կատարվել է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը, (կամ) դրանք գանձվել են Եվրասիական տնտեսական Միության միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների տարբերության չափով կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանված այլ չափով, եթե ներմուծման մաքսատուրքերի վճարումն այդ չափով նախատեսված է Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան, կամ դադարել է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը՝ պայմանավորված սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների ի հայտ գալով, սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների առնչությամբ. 8. Միության ապրանքների կարգավիճակ ձեռք բերելու համար բաց թողնված ապրանքները ենթակա չեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կրկնակի ձևակերպման: Սույն հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ապրանքների բացթողումից հետո արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ. 9. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքները պայմանականորեն բաց թողնված ապրանքների շարքին դասելու այլ դեպքեր և կարգ: |