Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 221 «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը. 1. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու օրվանից սկսած, կամ Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը. 2. Ապրանքների առանձին կատեգորիաների համար, կախված Միության մաքսային տարածք դրանց ներմուծման նպատակներից, Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավելի կարճ կամ ավելի երկարատև ժամկետ, քան 2 տարին է. 3. Ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, ելնելով Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման նպատակներից և հանգամանքներից, մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա սահմանում է այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը, որը, հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ կետը, չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կամ Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը. 4. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետն անձի դիմումի համաձայն կարող է երկարաձգվել՝ մինչև այդ ժամկետը լրանալը կամ լրանալուց հետո 1 ամսից ոչ ուշ՝ տվյալ մաքսային ընթացակարգի՝ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կամ Հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված տվյալ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի սահմաններում: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 221 5. Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը բազմիցս կիրառելիս, այդ թվում՝ այն դեպքում, երբ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես են գալիս տարբեր անձինք, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կամ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը: |