Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միացման կարգը. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կամ մի քանի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց՝ այլ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միանալու դեպքում միացող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք կնքում են միացման պայմանագիր՝ ստանալով Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը. 2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն ստանալու համար կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը (անձինք) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է (են) ներկայացնում՝ 1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում. 2) վերակազմակերպվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց իրավասու կառավարման մարմինների որոշումը միացման մասին. 3) գործարքի էական պայմանները. 4) միացման հետևանքով պահպանվող ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը (սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում). 5) տեղեկություններ այն անձանց մասին, որոնք պահպանվող ընկերությունում ձեռք են բերելու նշանակալից մասնակցություն: Ընդ որում, միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումի հետ մեկտեղ պահպանվող ընկերությունը պետք է սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնի նաև իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի և նրա հետ փոխկապակցված անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթեր. 6) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ. 3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կայացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում. 4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 1) կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (անձանց) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերի. 2) պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով, ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ. 3) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով միացման հետևանքով պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի, կամ նա կխախտի սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 4) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով միացման հետևանքով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող տվյալ անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը կրիպտոակտիվների շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհային դիրք. 5) Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով միացման հետևանքով կողմերից որևէ մեկի հաճախորդների շահերը կվտանգվեն. 5. Միացման վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պահպանվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման հայտ: |