FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  61

Դրամական պահանջների հարկադիր կատարման միջոցները.
1. Պարտապանի նկատմամբ դրամական պահանջի, ներառյալ դրամական միջոցներ վճարելուն պարտավորեցնելու պահանջի հարկադիր կատարումն իրականացվում է պարտապանի գույքի (ներառյալ այլ անձանց մոտ գտնվող) և եկամուտների վրա բռնագանձում տարածելու միջոցով։ Դրամական պահանջի կատարման վարույթով կարող են կիրառվել նաև հարկադիր կատարման այլ միջոցներ՝ օրենքով, կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակով.
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է պարտապանի գույքի կազմը պարզելը, դրա վրա արգելանք դնելը և հարկադիր իրացնելը.
3. Պարտապանի գույքի և եկամուտների վրա բռնագանձում (ներառյալ արգելանք) տարածվում է այն չափով, որը բավարար է կատարման ենթակա ակտով սահմանված պահանջի բավարարումը և կատարողական վճարների գանձումը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով կատարման ենթակա պահանջի կայուն կամ աճողական լինելը, բռնագանձման ենթակա գույքի հատկանիշները, գույքի նկատմամբ այլ անձանց գույքային իրավունքները, այլ սահմանափակումներն ու ծանրաբեռնվածությունները, դրա շուկայական արժեքի փոփոխման հավանականությունը և իրացվելիության աստիճանը.
4. Կատարման ենթակա ակտով բռնագրավման ենթակա գույքն անհատապես որոշված չլինելու դեպքում գույքի բռնագրավումը կատարվում է սույն ենթաբաժնով սահմանված կարգով՝ բռնագրավման ենթակա միայն այն գույքի նկատմամբ, որի վրա այլ պահանջներով բռնագանձում (ներառյալ արգելանք) չի տարածվել՝ անկախ պահանջների ներկայացման հերթականությունից։